ԱԽ քարտուղարը Բոնոյի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր![]() 26 մայիսի 2023 - 17:59 AMT PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ մայիսի 26-ին տեղի ունեցած հանդիպմանը ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումները: Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցեր: Կողմերը քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր: Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրի փոխվարչապետերի հանդիպման շրջանակում: ![]() ![]() Խումբը կքննարկի նաև փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարությունը Նա կմասնակցի Եվրասիական տնտեսական միջկառավարական խորհրդի նիստին «Ընտրովի արդարադատությունը ամենազազրելին է, որ գործում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք»,-գրել է նա Նա կոչ է արել հետևել պաշտոնական տեղեկատվությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |