ՌԴ ԱԳՆ․ Կիևը պետք է հաշվի նստի «ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում ստեղծված տարածքային իրողությունների հետ»27 մայիսի 2023 - 15:20 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում թվարկել է Մոսկվայի պահանջները Կիևի հանդեպ՝ խաղաղության հասնելու համար։ Մասնավորապես Գալուզինը հայտարարել է, որ Կիևը պետք է հաշվի նստի «ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում ստեղծված տարածքային իրողությունների հետ»։ Նա հավելել է, որ Կիևը պետք է դադարեցնի մարտական գործողությունները, իսկ Արևմուտքի երկրները պետք է դադարեցնեն զենքի մատակարարումը, ինչպես նաև Ուկրաինան պետք է հրաժարվի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելուց։ Գալուզինն ասել է նաև, որ «համապարփակ, արդար և կայուն խաղաղության հասնելու համար Ուկրաինան պետք է չեզոք կարգավիճակին վերադառնա։ Ըստ ռուսական կողմի, կարևոր տարր է նաև «ռուսաց լեզվի պետական կարգավիճակի ամրագրումն օրենսդրական մակարդակով»։ Նախկինում ՌԴ-ն չէր պահանջում Կիևից հրաժարվել Եվրամիությանն անդամակցելուց և ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալ։ 2022-ի հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասում էր, որ Մոսկվան դեմ չէ Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, քանի որ դա «ռազմական կազմակերպություն չէ, ի տարբերություն ՆԱՏՕ-ի»։ Ուկրաինան մշտապես կրկնում է, որ պատերազմի դադարեցման միակ պայմանը ռուսական զորքերի դուրսբերումն է Ուկրաինայի տարածքից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |