Ադրբեջանի նախագահ․ Հայ-ադրբեջանական սահմանազատումը պետք է Բաքվի պայմաններով արվի![]() 29 մայիսի 2023 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 28-ին Լաչինում հայտարարել է, որ Հայաստանի հետ սհամանազատումը պետք է իրականացվի Բաքվի պայմաններով։ «Սահմանազատումը պետք է իրականացվի Բաքվի պայմաններով՝ այսինքն՝ արդար պայմաններով։ Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային կանոնների վրա, պետք է բացվի դեպի Նախիջևան երկաթուղին։ Ղարաբաղից պետք է դուրս բերվեն Հայաստանի բոլոր զինված ուժերը։ Սա են մեր պայմանները»,-ասել է Ալիևը, գրում է Interfax.az-ը։ Նա հավելել է թե, վերջին 2․5 տարում տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները պետք է «արթնացնեն պատրանքներից Ղարաբաղի հայերին»։ Ալիևը հավելել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է գնալ հայ–ադրբեջանական ամբողջ սահմանի սահմանագծման ըստ 1975-ի ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզների։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |