2022-ին վարչապետի աշխատակազամը ծախսել է 20․8 մլրդ դրամ, նախագահի և ԱԺ աշխատակազմերը՝ 7․2 մլրդ դրամ

2022-ին վարչապետի աշխատակազամը ծախսել է 20․8 մլրդ դրամ, նախագահի և ԱԺ աշխատակազմերը՝ 7․2 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - Պետական-իրավական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 2-ին շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ վարչապետի աշխատակազմը 2022 թվականին իրականացրել է 10 ծրագիր և 52 միջոցառում, տարեկան պլանը կազմել է 19․5 մլրդ դրամ, փաստացի ծախսվել է 20․8 մլրդ դրամ, ճշտված պլանի նկատմամբ դա կազմել է 95․7 տոկոս կատարողական, ինչը 4․4 տոկոսով ավելի բարձր է եղել, քան 2021 թվականին:

Նա տեղեկացրել է նաև, որ ՀՀ նախագահի աշխատակազմն իրականացրել է 1 ծրագիր և 4 միջոցառում: Տարեկան պլանը կազմել է 1․6 մլրդ դրամ, այնուհետև ճշտված պլանով նշված գումարը նվազեցվել է՝ դարձնելով 1․3 մլրդ դրամ: Փաստացի ծախսվել է 1․2 մլրդ դրամ, ինչը կազմել է ճշտված պլանի 92․7 տոկոսը: Սա փաստացի ավելի փոքր է եղել, քան 2021 թվականին ծախսված գումարը և կազմել է 2021 թվականի նկատմամբ 83․4 տոկոսը:

Ազգային ժողովն իրականացրել է 1 ծրագիր և 6 միջոցառում: Տարեկան պլանը կազմել է 6․3 մլրդ դրամ, փաստացի ծախսվել է 6 մլրդ դրամ, որը կազմել է ճշտված պլանի նկատմամբ 97 տոկոսը, ինչը նաև 11․7 տոկոսով ավելի է եղել, քան 2021 թվականի փաստացի ցուցանիշը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---