«Հետք»․ Տեղական հավի մսում սալմոնելա և մանրէներ են հայտնաբերվել

«Հետք»․  Տեղական հավի մսում սալմոնելա և մանրէներ են հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին «Հետքը» լաբորատոր փորձաքննության է ներկայացրել տեղական արտադրության թարմ, պաղեցված հավերի 6 տեսակ։ Այս անգամ փորձաքննությանը ցանկություն էր հայտնել մասնակցելու նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«Քանի որ նախորդ փորձաքննությունների ժամանակ ՍԱՏՄ-ից հայտնում էին, որ չեն վստահում «Հետքի նմուշառումներին», չնայած բազմիցս նշել ենք՝ կատարում ենք գնում, ոչ թե նմուշառում, նրանց առաջարկեցինք՝ իրենք մեզ ուղեկցեն գնելուց մինչ լաբորատորիա տանելու ողջ ընթացքում, սակայն ՍԱՏՄ-ից հայտնեցին, որ իրենք փորձաքննությունը կանեն ոչ թե «Հետք»-ի հետ, այլ զուգահեռ։

Այսպիսով, մենք միասին կատարեցինք միայն ապրանքների գնումը՝ նույն խմբաքանակից, ինչից հետո իրականացրինք դիմազերծում և տարանք «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիա։ ՍԱՏՄ-ն գնված ապրանքները տարավ իր ենթակայության տակ գործող «ՀԱԲԼԾԿ» («Հանրապետականան անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն») լաբորատորիա»,-ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ ՍԱՏՄ տեսուչները գնել են 6-ից 4 ապրանք, քանի որ այդ պահին ստուգումներ կարող էին իրականացնել կոնկրետ իրացման կետերից, որտեղ մյուս երկու ընկերության ապրանքները գնման պահին չկային։

Հավերի 6 տեսակից 3-ում հայտնաբերվել են սալմոնելա և մանրէներ։

Ախտածին սալմոնելաներ են հայտնաբերվել «Արաքս Թռչնաֆաբրիկա» ընկերության և «Գետամեջի թռչնաբուծական կոմբինատի» արտադրանքում։

«Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերության «Էրեբունի» պաղեցված հավի մսում հայտնաբերվել են ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), որի քանակը 110 անգամ գերազանցել է թույլատրելի նորման։ ։

«Շիրառ» ՍՊԸ ընկերության «Աշտարակ» պաղեցված բրոյլեր 1-ին կարգի հավի, «Ագրոթեքինվեստ» ընկերության «Լուսակերտ» հավի, «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատի» հավերում խախտումներ չեն հայտնաբերվել։

Փորձաքննված ոչ մի նմուշում հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։

Հավի միսը գնելու պահից մինչև լաբորատորիա տեղափոխելը եղել է սառնարանում։ Փորձաքննության ներկայացված հավերի պիտանելիության ժամկետը մինչև 5 օր է, հրապարակման պահին նշված հավերը ժամկետի մեջ չեն և չեն վաճառվում խանութներում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---