ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանին երկաթուղային աղետի կապակցությամբ![]() 3 հունիսի 2023 - 13:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած երկաթուղային աղետի կապակցությամբ, որի հետևանքով կան բազմաթիվ զոհեր։ «Խորապես վշտացած ենք Օդիշա նահանգի Բալասոր քաղաքում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային աղետից: Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը: Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ–ի Twitter-ի միկրոբլոգում հրապարակված ցավակցության մեջ։ Հնդկաստանում երկաթուղային աղետի հետևանքով զոհվել է 288 մարդ, տուժել է 900–ից ավելին։ Հունիսի 2-ի երեկոյան Բալասորից ոչ հեռու բախվել է երեք գնացք՝ երկու ուղևորատար և մեկ բեռնատար։ Կալկաթայից Չեննան ուղևորվող գնացքի վագոններից մի քանիսը դուրս է եկել ռելսերից բեռնատար գնացքի հետ բախվելու հետևանքով և ընկելո դիմացի ռելսերի վրա։ Դրանց է բախվել մյուս ուղևորատար գնացքը, որի մի քանի վագոն ևս դուրս է եկել ռելսերից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |