Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Իրան![]() 3 հունիսի 2023 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Իրան առանց անհրաժեշտության, իսկ մեկնելու դեպքում զգոն լինել: Բաքուն դա պայմանավորել է Իրանում Ադրբեջանի դեմ հարձակմամբ ընթացիկ տարվա հունվարին, որի արդյունքում սահմանափակվել է Իրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչույթունը, հայտնում է Haqqin.az-ը։ Նշվում է, որ Իրանում գտնվող Ադրբեջանի քաղաքացիները պարտավոր են պահպանել անվտանգության կանոնները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փակվել է Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը։ Ապրիլին Բաքուն անցանկալի անձ էր հայտարարել և արտաքսել Իրանի դեսպանատան 4 աշխատակցի։ Ի պատասխան Թեհրանը ևս անցանկալի անձ հայտարարեց ադրբեջանցի 4 դիվանագետի։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |