ՀՀ-ում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 201-ի

ՀՀ-ում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 201-ի

PanARMENIAN.Net - Հունիսի 5-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 201-ի, որից 138-ը երեխա է, հայտնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Հունիսի 5-ի դրությամբ հոսպիտալացված է 4 մարդ, իսկ 105-ը դուրս է գրվել հիվանդանոցից:

Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որին բնորոշ է բարձր ջերմությունը, տարածուն բծավոր ցանը և հազը, հարբուխը կամ շաղկապենաբորբը:

Թեև կարմրուկը համարվում է մանկական վարակ, բայց վերջին տարիներին վարակի դեպքերի 1/3-րդն արձանագրվում է մեծահասակների շրջանում: Մոտ 30 տոկոս դեպքերում կարող են զարգանալ նաև հիվանդության բարդություններ` թոքաբորբ, լարինգո-տրախեաբրոնխիտներ, միջին ականջի բորբոքում, գլխուղեղի և նրա թաղանթի բորբոքում:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---