Փոփոխությունները Թուրքիայի նախարարների կաբինետում նախատեսվում էին դեռեւս մարտի ընտրություններից անմիջապես հետո

PanARMENIAN.Net - «Փոփոխությունները Թուրքիայի նախարարների կաբինետում նախատեսվում էին դեռեւս մարտի ընտրություններից անմիջապես հետո, այնպես որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնանկությունն ինչ-որ արտառոց բան չէ»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնում Էրդողանի արտաքին քաղաքականության գծով խորհրդականի ղեկավար Ահմեդ Դավուտօղլուի նշանակման հնարավորությունը:



Նրա խոսքերով, Դավուտօղլուն այն սկզբունքնի կողմնակից է, որ Թուրքիան չպետք է խնդիրներ ունենա հարեւանների հետ եւ այս ուղղությամբ էլ կաշխատի:



Նախօրեին թուրքական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Ալի Բաբաջանը վերադառնալու է էկոնոմիկայի նախարարություն, իսկ Ահմեդ Դավուտօղլուն կզբաղեցնի արտգործնախարարի պաշտոնը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---