Աթենքի ոստիկանությունն արցունքաբեր գազով «պաշտպանում էր» հայերից Թուրքիայի դեսպանատունը

PanARMENIAN.Net - Աթենքում տեղի ունեցել 1,5 միլիոն հայերի եւ կես միլիոն հույների կյանք խլած Հայոց ցեղասպանության 94-ամյակին նվիրված ցույցը: Աթենքի կենտրոնական հրապարակից ցուցարարները շարժվել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, որտեղ մտադիր էին թուրք դիվանագետներին հանձնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իրենց պահանջը:



Ոստիկանությունը թույլ չի տվել ցուցարարներին մոտենալ դեսպանատան շենքին եւ փորձել է ուժով ետ մղել երթի մասնակիցներին: Ծեծկռտուք է սկսվել, որի արդյունքում ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ օգտագործել: Այս մասին հաղորդում է «Ազատ օր» թերթը:



Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվել է Հունաստանի խորհրդարանի կողմից 1996թ. ապրիլի 25-ին:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---