12 հունիսի 2023 - 12:02 AMT
Երևանի կենտրոնում սկսել են նորոգել աստիճանները

Երևանի Կենտրոն վարչական շրջանում մեկնարկել են աստիճանների նորոգման աշխատանքները, հայտնում է Հանրային ռադիոն։

Անտառային 144, Անտառային 158, Դեմիրճյան 27 և Թումանյան 35ա հասցեներում, ինչպես նաև Կիլիկիա թաղամասում գտնվող Բարձրաբերդ փողոցում վարչական շրջանի վերանորոգման ծրագրով մեկնարկել են աստիճանների նորոգման աշխատանքները։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նոր ճանապարհային հանգույցը կկապի Նոր Նորք վարչական շրջանը Կենտրոնին։ Հանգույցը կանցնի Մյասնիկյան պողոտայով։