Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած բոլոր տրոլեյբուսներն արդեն Երևանում են։ Այդ մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնել է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանը։
«15 տրոլեյբուսի ամբողջ խմբաքանակն արդեն Երևանում է», - ասել է նա։
Թե նոր տրոլեյբուսները երբ շահագործման կհանձնվեն, առայժմ հայտնի չէ, գրում է Sputnik Արմենիան։
Նոր մրցույթ է հայտարարվել տրոլեյբուսների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանի քաղաքապետարանն իր միջոցներով ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուս, ևս 15 տրոլեյբուս ձեռք կբերվի ՀՀ կառավարության աջակցությամբ։