Գիլոյան. Դրոշի հետ կապված միջադեպը ճակատագրական եղավ մեզ համար13 հունիսի 2023 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու մերժվեց ծանրամարտի աշխարհի 2024-ի առաջնությունն անցկացնելու Հայաստանի հայտը, ասել է, որ դրոշի հետ կապված միջադեպը ճակատագրական եղավ։ Այդ մասին նա ասել է Հավանայից, որտեղ ընթանում էր մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նիստը, ArmSport-ի հետ զրույցում։ «Ինչո՞ւ մերժեցին. որովհետև դրոշի հետ կապված հայտնի միջադեպը մեզ համար ճակատագրական եղավ: Եթե մինչև այդ, գործնականում արդեն մեզ էին վստահել հաջորդ տարվա ԱԱ-ի անցկացումը, այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է Գիլոյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի հայտն իսկապես շատ գրավիչ է եղել՝ մարզաձևի զարգացման ու մասսայականացման տեսանկյունից: «Իհարկե, այստեղ աներկբա է կողմնակալ վերաբերմունքը, որովհետև թեկնածու երկրների ներկայացրած հայտերն անհամեմատելի էին մեր ներկայացրած հայտի հետ: Մերը շատ ավելի լավն էր ու օգտավետ՝ մարզաձևի մասսայականացման, զարգացման ու հզորացման, ինչպես նաև մարզիկների և մարզիչների համար: Բավական հետաքրքիր հայտ էինք ներկայացրել: Բայց այդպիսին էր որոշումը. ոչինչ անել չենք կարող: Վստահ եմ՝ մեզանից լավ որևէ մեկը չի անցկացնելու»,- նշել է Կարեն Գիլոյանը: Նրա խոսքով՝ քվեարկությունից հետո Միջազգային ֆեդերացիայի գործկոմի անդամներն ասում էին, որ հավանաբար սխալ արեցին։ «Ասում էին՝ Հայաստանի առաջարկն անհամեմատ ավելի լավն էր: Չեն ուզում լավ բան, թող չլինի: Մեր քաղաքականությունը չի փոխվել. նպատակ ունենք տարբեր մարզաձևերից միջազգային խոշոր մրցաշարեր անցկացնել մեր երկրում, գնալու ենք այդ ճանապարհով: Կմտածենք որևէ այլ մարզաձևից առաջնություններ ընդունելու ուղղությամբ»,-ասել է Գիլոյանը: Բահրեյնում կայանալիք աշխարհի 2024 թվականի առաջնությունը կանցկացվի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ Փարիզի օլիմպիական խաղերի ավարտից մի քանի ամիս անց: Սա կլինի ծանրամարտի ամենակարևոր մրցումը, որը երբևէ անցկացվել է Բահրեյնում: Բահրեյնի հավաքականի կազմում է հանդես գալիս հայ ծանրորդ Գոռ Մինասյանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ծանրամարտի 2024 թվականի աշխարհի առաջնությունը Հայաստանում չի անցկացվի։ Կուբայի մայրաքաղաք Հավանայում կայացած նիստի ընթացքում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշել է, թե որ երկիրը հաջորդ տարի կհյուրընկալի աշխարհի առաջնությունը։ Առաջնությունը կկայանա Բահրեյնում: Ուշագրավ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից Պատասխանելով Հայաստան-Թուրքիա առաջիկա խաղի մասին հարցին՝ ասել է, որ չէր ցանկանա, որ այդ հանդիպումը շատ քաղաքականացվեր Ամենաընթերցվողը բաժնում | Ջերմաստիճանը կնվազի 4-8 աստիճանով Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում Երևան-Սևան ճանապարհի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր անկայուն է Վթարի հետևանքով կա 2 զոհ 600–ով ավելացվել է արտոնյալ պայմաններում էլմեքենաների ներմուծման քվոտան Նախատեսված 7400 էլեկտրամոբիլի քվոտան սպառվել է, Արցախից բռնի տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ ընթացակարգով Շահառուներից չեն պահանջի փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք |