ՌԴ ԱԳՆ․ Բաքվին կոչ ենք անում ԼՂ բնակչությանը չդարձնել Երևանի հետ քաղտարաձայնությունների պատանդ![]() 22 հունիսի 2023 - 12:39 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարե, է, որ ՌԴ-ն կոչ է անում Ադրբեջանին միջոցներ ձեռնարկել ապաշրջափակելու համար Լաչինի միջանցքը, իսկ Հայաստանին` «չինքնամեկուսանալ եռակողմ ձևաչափով աշխատանքից»։ Նա նաև կոչ է արել Բաքվին ԼՂ բնակչությանը չդարձնել Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք կոչ ենք անում Երևանին չինքնամեկուսանալ եռակողմ ձևաչափով աշխատանքից։ Դադարը այդ ձևաչափով գործունեության մեջ վատ է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և ընդհանուր առմամբ տանում է դեպի սրացում հողի վրա։ Իսկ Բաքվին մենք կոչ ենք անում քայլեր ձեռնարկել հումանիտար նպատականերով Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման ուղղությամբ և Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդը»,-ասել է Զախարովան։ Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից: Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |