Ալիև․ Ադրբեջանը մեծ հեռահարության հրթիռների գնման պայմանագրեր է կնքել

Ալիև․ Ադրբեջանը մեծ հեռահարության հրթիռների գնման պայմանագրեր է կնքել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն շարունակում է զինել բանակը նոր սպառազինությամբ, այդ թվում մեծ հեռահարության հրթիռներով։

«Արդեն բազմաթիվ պայմանագրեր են կնքվել ինչպես նոր ԱԹՍ-ների, այնպես էլ հեռահար և բարձր ճշգրտության հրթիռների ներկրման վերաբերյալ»,- ասել է Ալիևը, գրում է Interfax.az-ը։

Նա հավելել է, որ բանակի հզորացումը շարունակում է մնալ համար մեկ խնդիրը և երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո ավելի մեծ թափ է ստացել։

«Բանակաշինության ուղղությամբ լրացուցիչ քայլեր են ձեռնարկվում, դա մեծապես անհրաժեշտ է, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում սրվում է, մեր տարածաշրջանում կան նոր մարտահրավերներ, իսկ Հայաստանում գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժերը»,- ասել է նա։

Ադրբեջանն ու Թուրքիան 2023-ին 16 համատեղ զորավարժություն կանցկացնեն։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո։

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---