Փաշինյան․ ՀՀ-ն շահագրգիռ է հետևողականորեն զարգացնել ու ամրապնդել կապերը Վատիկանի հետ

Փաշինյան․ ՀՀ-ն շահագրգիռ է հետևողականորեն զարգացնել ու ամրապնդել կապերը Վատիկանի հետ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ գերաշնորհ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրի հետ Երևանում կայացած հանդիպմանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Սուրբ Աթոռի միջև գործակցությունը։

Նա նշել է, որ հայկական կողմը շահագրգիռ է հետևողականորեն զարգացնել ու ամրապնդել կապերը Վատիկանի հետ՝ հիմնված քրիստոնեական արժեքների և մշակութային ժառանգության վրա:

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը: Այս համատեքստում, կարևորվել է առաջիկայում Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի այցը Հայաստան:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---