ԱԳՆ․ Ադրբեջանի հեռուստատեսությունը եղանակի տեսությամբ ՀՀ-ն, նաև Երևանը ներկայացվում է որպես Ադրբեջան

ԱԳՆ․ Ադրբեջանի հեռուստատեսությունը եղանակի տեսությամբ ՀՀ-ն, նաև Երևանը ներկայացվում է որպես Ադրբեջան

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է այն հանգամանքին, որ Ադրբեջանի հեռուստատեսությունը եղանակի տեսության ժամանակ ՀՀ-ն, այդ թվում Երևանը, ներկայացնում է որպես Ադրբեջան։ Այդ մասին նա գրել է Twitter-ի միկրոբլոգում։

«Հարևան երկրի սուվերեն տարածքի նկատմամբ հավակնության հերթական բաց քարոզչությունը՝ ադրբեջանական հեռուստատեսությամբ եղանակի տեսության եթերում Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ մայրաքաղաք Երևանը, ներկայացվում է որպես Ադրբեջան: Ի ցույց դրված հիվանդագին պատրանքներն ու թշնամական հռետորաբանությունը պետք է կտրականապես մերժվեն»,- ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---