Փաշինյանը Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը

Փաշինյանը Միշելին է փոխանցել ԼՂ  նախագահի նամակը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բրյուսել մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելին է փոխանցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որն ուղեկցում է նրան Բրյուսելում։

«Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահ նամակը»,-ասվում է խոսնակի գրառման մեջ։

Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԵԽ նախագահ Շառլ Միշելի հանդիումը: Հուլիսի 15-ին ավելի ուշ տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը` Շառլ Միշելի մասնակցությամբ:

Հուլիսի 14-ին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրների ղեկավարներին, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ Գործող նախագահին, Եվրոպական Խորհրդի նախագահին, Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարին, ինչպես նաև ՀՀ վարչապետին՝ պահանջելով ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում կիրառել հրատապ ու գործուն քայլեր՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի ապօրինի ու լիակատար շրջափակումը և կասեցնելու Արցախի ժողովրդի դեմ համակարգված կերպով իրագործվող զանգվածային հանցագործությունները և ահաբեկչությունը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---