Հուլիսի լույս 18-ի գիշերը ՀՀ ճանապարհներևին 2 խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որոնց հետևանքով կա 3 զոհ ու 18 վիրավոր։
Հուլիսի 18-ին` ժամը 00։42-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Շահումյան ճանապարհի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Պարզվել է, որ բախվել են BMW, Ford Transit, Mercedes-Benz, Infiniti և GAZel մակնիշների ավտոմեքենաները․ 1 քաղաքացի մահացել է, իսկ 16-ը՝ տուժել, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա 2 զոհ և 2 տուժած։
Ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Է․ Կ․) և VAZ (վարորդ՝ Տ․ Ե․, ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինիս վարորդը և ուղևոր Ծ․ Խ․-ն (ծնված 1976 թ․) տեղում մահացել են։
Տուժածները տեղափոխվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժած Ա. Խ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Դ․-ինը՝ բավարար:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով հոսանքազրկվել են ավտոմեքենաները և փակվել գազի բալոնների փականները: Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ սահմանազատել են տարածքը, դիերը դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: