Միրզոյանի դեմ բռնության գործով մեղադրյալն ազատ է արձակվել գրավի դիմաց

Միրզոյանի դեմ բռնության գործով մեղադրյալն ազատ է արձակվել գրավի դիմաց

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող 30-ամյա Արա Բադոյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել:

Բռնությունը գործադրվել է 2020-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը, երբ եռակողմ հայտարարությունից դժգոհ մարդիկ, շտապեցին դեպի կառավարական շենքեր։ Միրզոյանն այդ ժամանակ ԱԺ նախագահն էր։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հանրային մեղադրող Կիմ Հարությունյանը միջնորդել է ևս 3 ամսով երկարաձգել ամբաստանյալի խափանման միջոց կալանքը, սակայն դատարանը որոշել է Բադոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքն ու 1 միլիոն դրամ գրավը, հայտնում է 1lurer.am-ը։

Դատարանը մինչև այդ միջնորդության անդրադառնալը հետազոտել է 2020 թվականի նոյեմբերի լույս 10 գիշերը Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնության` համացանցում հայտնված և ՊՊԾ-ի տրամադրած տեսագրությունները։ Ըստ զննության արձանագրության՝ մեղադրյալը ոտքը երկու անգամ շարժում է դեպի այն հատվածը, որտեղ գտնվում է Արարատ Միրզոյանը,

Դատարանում զննվել եմ նաև իրեղեն ապացույց հանդիսացող հագուստը, որն, ըստ մեղադրանքի, դեպքի օրը եղել է Բադոյանի հագին և հայտնաբերվել խուզարկության ընթացքում:

Այնուհետև դատարանն անցել է վկաների հարցաքննությանը:

Ըստ մեղադրանքի՝ Արա Բադոյանը ճեղքել է Արարատ Միրզոյանին շրջապատած անձանց շարքերը, մոտեցել է գետնին ընկած Միրզոյանին և նրան հարվածելու դիտավորությամբ ոտքը կտրուկ շարժել է նրա ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ ոտքը չի դիպել Միրզոյանին: Բադոյանը կալանավորվել էր բռնության դրվագով, իսկ Միրզոյանի մահափորձի գործով անցնում է մեկ այլ մեղադրյալ:

2020 նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ձեռք բերված հրադադարի վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, Հայաստանի Հանրապետության տարμեր տարածքներում, հատկապես՝ մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում զանգվածային անկարգություններ եղան:

Բացի այդ, նույն օրը Երեւան քաղաքում ծեծի ենթարկվեց ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ, արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանը:

 Ուշագրավ
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
---