Վարդանյան․ Պահանջել նոր եռակողմ՝ Արցախ-ՌԴ-Ադրբեջան համաձայնագրի ստորագրում

Վարդանյան․ Պահանջել նոր եռակողմ՝ Արցախ-ՌԴ-Ադրբեջան համաձայնագրի ստորագրում

PanARMENIAN.Net - Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ Արցախի Ազգային ժողովը հստակ դիրքորոշում է հայտնել ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ, ինչը ողջունելի է:

Նա հավելել է, որ դրան պետք է հաջորդեն կոնկրետ քայլեր, որոնցից մեկն է՝ պահանջել նոր եռակողմ՝ Արցախ-ՌԴ-Ադրբեջան նոր համաձայնագրի ստորագրում։

«Ակնկալում ենք, որ հասցեական հայտարարությունները պետք է հաջորդիվ ամրագրվեն հետևյալ քայլերով.

-ՀՀ իշխանություններից պահանջել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին հինգ տարիների բանակցային պատմության ամբողջ փաթեթը;

-Բացառել Արցախի Հանրապետության անունից որևէ փաստաթղթի ստորագրում առանց Արցախի ժողովրդի համաձայնության;

-Հստակեցնել Հայաստանի Հանրապետության հետ ներկա հարաբերությունների կարգավիճակը;

-Կոնկրետացնել Արցախի Հանրապետություն-Ադրբեջանի Հանրապետություն բանակցային ձևաչափի, երրորդ կողմի, մասնակիցների, օրակարգի և վայրի հետ կապված հարցերը;

-Պաշտոնապես հայտարարել «Հայաքվե» նախաձեռնությանը ԱՀ իշխանությունների աջակցության մասին;

-Պահանջել նոր եռակողմ՝ Արցախի Հանրապետություն- Ռուսաստանի Դաշնություն-Ադրբեջանի Հանրապետություն համաձայնագրի ստորագրում;

-Ակտիվացնել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացն այլ երկրների կողմից;

-Բացառել անկումային տրամադրություններին նպաստող քայլերը` արթուն պահելով Ժողովրդի պայքարի ոգին»,-ասվում է գրառման մեջ։

Արցախի ազգային ժողովը կոչով դիմել է ՀՀ–ին և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներին՝ կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել ԱՀ-ում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար։

Նշվում է, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը օժտված չէ միջազգային մանդատով․ հանգամանք, որը կանաչ լույս է վառում Ադրբեջանի կողմից Եռակողմ հայտարարության և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտումների, տարածաշրջանի անվտանգության և կայունության շարունակական վտանգման համար։

 Ուշագրավ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
---