ԱԳՆ խոսնակ․ ՀՀ-ն համաձայնել է մոսկովյան հանդիպմանը

ԱԳՆ խոսնակ․ ՀՀ-ն համաձայնել է մոսկովյան հանդիպմանը

PanARMENIAN.Net - Հայկական կողմը համաձայնություն է տվել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման առաջարկին։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Այլ մանրամասների մասին կհայտնենք լրացուցիչ»,-ասել է մամուլի խոսնակը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մոտ օրերս Մոսկվայում կհանդիպեն Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը։

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Հայաստանի կողմից հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում ասել է, որ ՌԴ-ն պատրաստ է ընդունել Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին։

«Պատրաստ ենք մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարներիեռակողմ հանդիպում՝ քննարկելու համար բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին կհաջորդի Մոսկվայում կայանալիք եռակողմ գագաթնաժողով՝ հիշյալ փաստաթղթի ստորագրման նպատակով»,- ասել է նա։ Այդ մասին ասվում էր նաև ավելի վաղ հրապարակված ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---