Ալիևն իրատեսական է համարում ՀՀ հետ խաղաղության պայմանագրի կնքումը մինչև 2023-ի վերջ

Ալիևն իրատեսական է համարում ՀՀ հետ խաղաղության պայմանագրի կնքումը մինչև 2023-ի վերջ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրատեսական է համարում ՀՀ հետ խաղաղության պայմանագրի կնքումը մինչև տարեվերջ։ Այդ մասին նա ասել է օկուպացված Շուշիում։

«Եթե Հայաստանը համաձայնություն տա այդ կետին, որտեղ ամբողջապես հրաժարվում է Ադրբեջանի հանդեպ ցանկացած տարածքային նկրտումից, կարծում եմ, խաղաղության պայմանագիրը հնարավոր կլինի ստորագրել մինչև տարեվերջ»,-ասել է նա, հայտնում է Interfax.az-ը։

Նա հավելել է, որ եթե դա չլինի, չի լինի նաև խաղաղություն, ինչը վատ սցենար է տարածաշրջանի համար և «դժվարություններ կառաջացնի ապագայում՝ հաշվի առնելով զգայուն աշխարհաքաղաքական իրավիճակը»։

Ըստ Ալիևի՝ Հայաստանը պետք է վերջին քայլն անի խաղաղության պայամագրի ստորագրման համար։

«Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է վերջին քայլն անի։ Նրանք արդեն մի քանի քայլ արել են պատերազմից հետո, չէի ասի, որ կամավոր են դա արել։ Վերջին 2․5 տարում մի քանի պահ է եղել, որոնք ակնհայտ ցույց են տվել Հայաստանին, որ եթե Երևանը չճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, մենք էլ չենք ճանաչի նրանցը։ Պարզ է, թե դա ինչ է նշանակում նրանց համար։ Նրանք արդեն ճանաչել են, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, բացահայտ հայտարարել են այդ մասին, և հիմա արդեն փաստաթուղթ ստորագրելու փուլն է եկել։ Սա բացառիկ կարևոր վերջին պահն է»,-ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։

 Ուշագրավ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
---