Խաղաղապահները տեղաշարժել են իրենց զորամասի մոտ արցախցիների կայանած մեքենան և բացել մուտքը

Խաղաղապահները տեղաշարժել են իրենց զորամասի մոտ արցախցիների կայանած մեքենան և բացել մուտքը

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները ձեռքով տեղաշարժել են իրենց զորամասի մոտ արցախցիների կայանած մեքենան և բացել մուտքը, հայտնում է «Ա1+»-ը։

Հրապարակվել է նաև այդ գործողության տեսանյութը։

Արցախցի մի խումբ քաղաքացիներ օգոստոսի 15-ի գիշերվանից ակցիա են կազմակերպել Ստեփանակերտի օդանավակայանում ` ավտոմեքենայով փակելով ՌԴ խաղաղապահների տեղակայման վայրի մուտքը, գրում է Արմենպրեսը։

«Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման» նախաձեռնող խմբի անդամ Արթուր Օսիպյանը նշել է, որ իրենց պահանջը Լաչինի միջանցքի ապաշրջափակումն է և այդ նպատակով դեպի Հակարի նախատեսվող խաղաղ ավտոերթի անվտանգության ապահովումը:

«Մինչ այս էլ էինք մենք նամակով դիմել խաղաղապահներին: Մենք ոչ թե ասում ենք գնացեք դուք ապաշրջափակեք, այլ պահանջում ենք ապահովել մեր խաղաղ երթի անվտանգությունը դեպի Հակարիի կամուրջ և փորձենք միասնական այդ հարցը լուծել:Սակայն նամակին աբսուրդային պատասխան են տվել: Ի նշան բողոքի՝ ուղղակի գնացել և փակել ենք նրանց տեղակայման վայրի մուտքը մինչև մեզ լուրջ վերաբերվեն ու չփորձեն այնպես անել, որ մեր նպատակից հրաժարվենք»,-մանրամասնել է Օսիպյանը:

Նա կոչ է արել արցախցիներին երեկոյան միանալ ակցիային:

Նշվում է, որ ՌԴ խաղաղապահները ճանապարհը բացելու փորձ են ձեռնարկել, սակայն այն շարունակում է փակ մնալ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---