ԱՄՆ Պետդեպ․ Բաքվի պաշտոնյաները և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ հանդիպեն

ԱՄՆ Պետդեպ․ Բաքվի պաշտոնյաները և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ հանդիպեն

PanARMENIAN.Net - ԱՄՆ արտաքին գերատեսչության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակով՝ հավելելով, որ դա հետևանք է արժանապատիվ գոյատևման համար անհրաժեշտ սննդի, դեղամիջոցների ու այլ ապրանքների շարունակական արգելափակման։

Միլլերը վերահաստատել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու Վաշինգտոնի կոչը, հայտնում է «Ազատությունը»։

Նա նշել է, որ «Բաքվի պաշտոնյաները և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ հանդիպեն` համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղում ապրող տղամարդկանց, կանանց և երեխաների համար կարևոր ապրանքների փոխադրումը, այդ թվում՝ մատակարարման լրացուցիչ ուղիներով և վերսկսեն քննարկումները բոլոր առկա խնդիրների շուրջ»։

ԱՄՆ պաշտոնյան հավելել է, որ Միացյալ Նահանգները վերջին շաբաթներին մշտապես աշխատել է կողմերի հետ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնությունը հասանելի դառնա։

«Պարզ հումանիտար աջակցությունը երբեք չպետք է քաղաքական տարաձայնությունների գերի դառնա», - ընդգծել է ԱՄՆ արտաքին գերատեսչության խոսնակը:

Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է, որոնց ավելացել են նաև Փարիզի և Ֆրանսիայի շրջանների ուղարկած հումանիտար բեռով բեռնատարները։

Ադրբեջանի Կարմիր մահիկի կողմից Աղդամի ճանապարհով դեպի Արցախ ուղևորվող երկու բեռնատար հասել է Աղդամ– Ստեփանակերտ ճանապարհին։Բաքուն հայտարարել է, թե այդ բեռնատարներում 40 տոննա ալյուր է Ստեփանակերտի բնակիչների համար։ Ադրբեջանի ԶԼՄ–ների համաձայն, նրանք բանակցում են ռուս խաղաղապահների հետ և վրաններ են տեղադրել ճանապարհին։ Արցախցիները կտրականապես դեմ են այդ տարբերակին և հայտարարում են, որ այդ ճանապարհով բեռներ չեն ընդունի։Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմետ Հաջիևը հայտարարել է թե Աղդամով ճանապարհի բացվելուց 24 ժամ անց կբացվի Լաչինի միջանցքը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---