Արցախի Աժ նախագահ․ Ներկա պայքարի ամեն պահը բաց դաս է բոլորիս համար, թե ինչպես ապրել արժանապատիվ

Արցախի Աժ նախագահ․ Ներկա պայքարի ամեն պահը բաց դաս է բոլորիս համար, թե ինչպես ապրել արժանապատիվ

PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ իր ուղերձում նշել է, որ ներկա պայքարի ամեն պահը բաց դաս է բոլորի համար, «կյանքի դաս, գաղափարի դաս, թե ինչպես պետք է ապրել արժանապատիվ, թե ինչպես պետք է հանուն գաղափարի չկքել կենցաղային խնդիրների առջև»։

«Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, հարգարժա´ն ուսուցիչներ, կրթության և գիտության նվիրյալներ, շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Այս ծանր օրերին Արցախի կրթօջախներում նորից հնչում են առաջին զանգի ղողանջները: 3-րդ ուսումնական տարին է, ինչ Գիտելիքի ու դպրության տոնն Արցախում դիմավորում ենք բազում մարտահրավերներով:

Հանուն մարդու հիմնարար իրավունքների, մասնավորապես, սովորելու իրավունքի՝ պայքարի առաջին դիրքերում եք դուք: Արցախի ժողովրդի յուրաքանչյուր մասնիկ՝ դպրոցականից մինչև վաստակավոր ուսուցիչ ու դասախոս, լծված են պայքարի՝ ազատ ու անկախ հայրենիք ունենալու իրավունքի համար:

Ներկա պայքարի ամեն պահը բաց դաս է բոլորիս համար, կյանքի դաս, գաղափարի դաս, թե ինչպես պետք է ապրել արժանապատիվ, թե ինչպես պետք է հանուն գաղափարի չկքել կենցաղային խնդիրների առջև:

Արցախի շրջափակման այս պայմաններում հորդորս է ՝որդեգրել պատասխանատու կեցվածք, կրկնապատկել ջանքերը դժվարությունների հաղթահարման, խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ՝ հանուն Արցախի վաղվա օրվա, հանուն յուրաքանչյուրիս բարօրության ու անվտանգ կյանքի:

Մեր պայքարով ուսուցանում և սերտում ենք մեսրոպատառ առաջին նախադասության պատգամը՝ «…Ի միտ առնուլ զարդարութիւն ճշմարիտ, ուղղել զիրաւունս»,–ասվում է ուղերձում։

Սեպտեմբերի 1–ին, չնայած արդեն 9 ամիս տևող շրջափակմանն ու հումանիտար ճգնաժամին, Արցախի բոլոր ուսումնական հաստատություններում մեկնարկել է ուսումնական տարին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---