Ֆրանսիայի տարածքային իշխանությունները Մակրոնին կոչ են արել ՄԱԿ ԱԽ-ում բանաձև ներկայացնել Լաչինի հարցով

Ֆրանսիայի տարածքային իշխանությունները Մակրոնին կոչ են արել ՄԱԿ ԱԽ-ում բանաձև ներկայացնել Լաչինի հարցով

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի տարածքային իշխանությունները հայտարարությամբ են հանդես եկել հաջակցություն Արցախի հայերի, որում կոչ են անում նախագահ Էմանուել Մակրոնին սեղմ ժամկետներում հանդես գալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձև ներկայացնելու նախաձեռնությամբ՝ պահանջելով Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացումը՝ հումանիտար օգնության առաքումը և ապրանքների ու մարդկանց ազատ տեղաշարժը թույլ տալու համար, հայտնում է «Ազատությունը»

Հայտարարությունը, որը հրապարակել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Twitter-ի իր միկրոբոլոգում, շարունակությունն է հումանիտար ավտոշարասյան միջոցով Արցախի ժողովրդին հրատապ օգնություն հասցնելու նպատակով Իդալգոյի գլխավորած պատվիրակության՝ օգոստոսի 29-31-ը Հայաստան և Լաչինի միջանցքի սկզբնամաս կատարած այցելության:

«Այս մտահոգիչ հումանիտար իրավիճակից զատ, պետք է հարգվի 2020 թվականի վերջին ընդունված համաձայնագրերով հաստատված խաղաղության գործընթացը, ինչպես նաև Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, որը հանդիսանում է նրա գոյատևման պարտադիր (sine qua non) պայման, այս իրավիճակում, երբ Ադրբեջանը փորձում է թաքցնել իր ցեղասպան նկրտումները», - ասված է հայտարարության մեջ:

Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է, որոնց ավելացել են նաև Փարիզի և Ֆրանսիայի շրջանների ուղարկած հումանիտար բեռով բեռնատարները։

Ադրբեջանի Կարմիր մահիկի կողմից Աղդամի ճանապարհով դեպի Արցախ ուղևորվող երկու բեռնատար հասել է Աղդամ– Ստեփանակերտ ճանապարհին։Բաքուն հայտարարել է, թե այդ բեռնատարներում 40 տոննա ալյուր է Ստեփանակերտի բնակիչների համար։ Ադրբեջանի ԶԼՄ–ների համաձայն, նրանք բանակցում են ռուս խաղաղապահների հետ և վրաններ են տեղադրել ճանապարհին։ Արցախցիները կտրականապես դեմ են այդ տարբերակին և հայտարարում են, որ այդ ճանապարհով բեռներ չեն ընդունի։Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմետ Հաջիևը հայտարարել է թե Աղդամով ճանապարհի բացվելուց 24 ժամ անց կբացվի Լաչինի միջանցքը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---