Ադրբեջանը ՀՀ–ին է փոխանցել 3 առևանգված արցախցի ուսանողին

Ադրբեջանը ՀՀ–ին է փոխանցել 3 առևանգված արցախցի ուսանողին

PanARMENIAN.Net - Լաչինի միջանցքի անցակետում առևանգված արցախցի 3 ուսանողին Ադրբեջանը փոխանցել է հայկական կողմին, հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

Սեպտեմբերի 7-ին ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանի Հակարիի կամուրջի տեղամասում ադրբեջանական կողմը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին է փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներ՝ Ալեն Նելսոնի Սարգսյանին (ծնվ. 05.07.2001թ.), Լևոն Ժիրայրի Գրիգորյանին (ծնվ. 17.05.2003թ.) և Վահե Ջանբուլաթի Հովսեփյանին (ծնվ. 12.06.2003թ.)։

Նշվում է, որ վերջիններս օգոստոսի 28-ին ադրբեջանական սահմանապահների կողմից արգելանքի էին վերցվել ԼՂ-ից ՀՀ ուղևորվելիս։

Արցախի Հանրապետության Մարդու իավունքների պաշտպանմ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Տղաների փոխանցումը հայկական կողմին տեղի է ունեցել ռուս խաղաղապահների մասնակցությամբ Հակարիի կամրջի մոտ՝ նրանք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։

«Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի առևանգման մանրամասների, Ադրբեջանի կողմից կամայական և ապօրինի ազատազրկման ընթացքում նրանց նկատմամբ վերաբերմունքի և առողջական իրավիճակի մասին Արցախի ՄԻՊ հաստատության կողմից կիրականացվի ուսումնասիրություն»,–նշել է նա։

Օգոստոսի 28–ին Արցախից ՀՀ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել էր 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս 2 երիտասարդ` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, ձերբակալվել են անցակետում և տեղափոխվել Բաքու։ Նրանք ՀՀ–ին գալիս շարուն ակելու ուսումը։ էին Հայաստանում սովորելու։ Ավելի ուշ Բաքուն հայտարարեց, թե 3 երիտասարդին ձերբակալել են նախկինում Ադրբեջանի դրոշն անարգելու համար։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել 2 հոդվածով։ Սակայն ավելի ուշ հայտարարվեց, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և նրանք ազատ կարձակվեն 10 օրյա կալանքից հետո։

 Ուշագրավ
---