Միշելն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել մարտերն Արցախում և վերադառնալ երկխոսության

Միշելն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել մարտերն Արցախում և վերադառնալ երկխոսության

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը X-ում կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և վերադառնալ երկխոսության։

«Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն՝ թույլ տալու համար անկեղծ երկխոսության անցկացում Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև»,–գրել է Միշելը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։

 Ուշագրավ
«Ուղարկող երկրի առանձնաշնորհն է որոշել այս կամ այն երկրում դեսպանի թեկնածությունը»,–ասել է նա
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
---