Միրզոյանը` Բորելին. Պետք է հրատապ քայլեր ձեռնարկել![]() 20 սեպտեմբերի 2023 - 11:45 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Այդ մասին նա տեղեկացրել է X սոցցանի իր էջում: «Խոսել ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մտադրությունների մասին, որոնք հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և ակնհայտորեն ուղղված են ԼՂ ժողովրդին իրենց հայրենիքից զրկելուն։ Միջազգային գործընկերները, այդ թվում ԵՄ-ն, պետք է հրատապ քայլեր ձեռնարկեն դա կանխելու համար»,- ասվում է գրառման մեջ։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Արցախն ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ է տարհանվել: Զոհերի ու վիրավորների թիվը գնալով աճում է, այդ թվում՝ երեխաների շրջանում: Բաքուն հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ նորընտիր իշխանությունն էլ չլուծարվի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |