Արցախցի երգիչ Լյոկա հրաժարվել է Snoop Dogg-ի համերգին ելույթից

Արցախցի երգիչ Լյոկա հրաժարվել է Snoop Dogg-ի համերգին ելույթից

PanARMENIAN.Net - Արցախցի երգիչ Լյոկան որոշել է հրաժարվել Snoop Dogg-ի համերգին նախատեսված իր ելույթից։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսելուց հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Snoop Dogg-ի համերգի ելույթից», - գրել է արցախցի երգիչը։

«Իմ ընտանիքը, բարեկամները, ընկերներն այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Ի վիճակի չեմ ավելին ասելու։ Մանրամասները կլինեն հաջորդիվ» , - գրել է նա։

Snoop Dogg-ի համերգը նախատեսված է Երևանում սեպտեմբերի 23–ին։

Դրա կազմակերպիչ Doping Space ընկերությունն իր հերթին ֆեյսբուքյան հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։

«Հարգելի հետևորդներ, տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգի վերաբերյալ Doping Space ընկերությունը շուտով հանդես կգա հայտարարությամբ։ Խաղաղություն ամենքին»,-գրված է տեքստում։

Կառավարությունն ավելի քան 6 միլիոն դոլար է հատկացրել ռեփեր Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար։ Ըստ որոշման հիմնավորման՝ նշյալ գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:

Հայաստանում կայանալիք Snoop Dogg-ի համերգի լուրից հետո սոցիալական ցանցերում արձագանքը ոչ միանշանակ էր՝ շատերը կարծում են, որ նման ծախսերը տեղին չեն Արցախում տիրող իրավիճակի ֆոնին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---