26 սեպտեմբերի 2023 - 10:59 AMT
Ֆրանսիան պատրաստ է հրատապ օգնություն ուղարկել Ստեփանակերտում պայթյունից տուժածներին

Ֆրանսիան պատրաստ է հրատապ օգնություն ուղարկել Ստեփանակերտում պայթյունից տուժածներին։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան X-ի իր միկրոբլոգում։

Նա նշել է նաև, որ Ադրբեջանը պետք է անհապաղ մուտք ապահովի մարդասիրական օգնության համար։

«Լեռնային Ղարաբաղ՝ իմ բոլոր մտքերն այսօր երեկոյան վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են։ Ֆրանսիան պատրաստ է հրատապ օգնություն ուղարկել: Ադրբեջանը պետք է ապահովի մարդասիրական օգնության անհապաղ մուտքը»,- գրել է նա:

Սեպտեմբերի 25-ին Արցախի Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով առնվազն 20 զոհ կա, հարյուրավոր վիրավորներ։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։ Ուղղաթիռով բժիշկների թիմն անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով Հայաստանից մեկնել է Ստեփանակերտ` օգնելու պայթյունից տուժածներին: Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։