26 սեպտեմբերի 2023 - 11:24 AMT
Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են, փողոցներ են փակվել

Երևանում վաղ առավոտից մեկնարկել են անհնազանդության ակցիաները, մի շարք փողոցներ են փակվել։

Մասնավորապես, ցուցարարները փակել են Աբովյան փողոցը, Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկը, Կասյան խաչմերուկը, կրկեսի խաչմերուկը։ Ոստիկանները սկսել են բերման ենթարկել մասնակիցներին։

Ժամը 11:00-ի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 56 մասնակից։ Այդ մասին հայտնել են ոստիկանությունից, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Սեպտեմբերի 19–ից մայրաքաղաքում մեկնարկել են հանրահավաքներ, երթեր և քաղաքացիական անհնազանդության գործողություններ՝ պայմանավորված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված ծանր վիճակով։ Ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը: Սեպտեմբերի 22–ին ցույցերին են միացել երևանյան բուհերի ուսանողները։

Photo: Sputnik Armenia