Կիպրոսը դիտարկում է երկրում ԼՂ–ից հայ փախստականների տեղավորման հնարավորությունը![]() 30 սեպտեմբերի 2023 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի իշխանությունները դիտարկում են երկրում ԼՂ–ից հայ փախստականների տեղավորման հնարավորությունը։ Այդ մասին ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ հումանիտար օգնություն ցուցաբերել բռնի տեղահանված ղարաբաղցի հայերին, որոնք հազարներով լքում են իրենց նախնիների տները։ Այդ կապակցությամբ դիտարկվում է նաև մեր երկրում որոշ քանակի տեղահանված հայերի տեղավորման հնարավորությունը, եթե այդպիսի անհրաժեշտություն առաջանա»,–ասվում է այդ երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |