Ֆրանսիայից ուղարկված 5 տ մարդասիրական բեռը հասել է ՀՀ![]() 30 սեպտեմբերի 2023 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայից ուղարկված մարդասիրական բեռը հասել է Հայաստան, հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ընդունել են 5 տոննա բեռը: Նվիրատվությունը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղեր` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացածների բուժման համար: Նանուշյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի գործընկերներին, ովքեր օգնում են Հայաստանին այս դժվար օրերը հաղթահարելու և հիվանդներին անհրաժեշտ բժշկական պարագաներով ապահովելու հարցում: Ավելի վաղ Ֆրանսիան հայտարարել էր, որ բժշկական պարագաներով և սարքավորումներով բեռնված օդանավ կուղարկի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում բենզալցակայանի պայթյունից տուժած անձանց առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար։ Տուժած բոլոր պացիենտները Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցից տեղափոխվել են Հայաստան։ ՀՀ ԲԿ–ներում բուժվում են նաև ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորվածները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |