ԱԽ քարտուղարը Կլաարի հետ քննարկել է Բրյուսելում սպասվող եռակողմ հանդիպման պատրաստությունները

ԱԽ քարտուղարը Կլաարի հետ քննարկել է Բրյուսելում սպասվող եռակողմ հանդիպման պատրաստությունները

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ Երևանում կայացած հանդիպմանը քննարկել է Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Գրանադայի հանդիպումից հետո, որին չի մասնակցել Ադրբեջանի նախագահ Ալիևը, հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են հոկտեմբերի վերջին հանդիպել Բրյուսելում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային խնդիրներին և կայունության պահպանմանն առնչվող հարցերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում կայացած հանդիպմանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, կարևորել դրա շարունակականությունը:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---