Ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հոկտեմբերի 21-ի և 25-ի ցերեկը, 22-23-ին, 26-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին և 25-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-23-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վրկ արագությամբ:

Երևանում հոկտեմբերի 21-ի և 25-ի ցերեկը, 22-23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին և 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է մառախուղ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +21․․․+22 աստիճան։

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---