Իրանը ՀՀ հետ առևտրային գործառնությունները կիրականացնի ազգային արժույթով

Իրանը ՀՀ հետ առևտրային գործառնությունները կիրականացնի ազգային արժույթով

PanARMENIAN.Net - Առաջիկայում Իրանը Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի հետ առևտրային գործառնությունները կիրականացնի ազգային արժույթով, իսկ մաքսային սահմանները բաց կլինեն այդ երկրներից ապրանքների ներմուծման համար։ Այդ մասին հայտարարել է ռուս-իրանական համատեղ առևտրի պալատի անդամ Կամբիզ Միրքազեմին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա հայտնել է, որ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են մինչև 2024 թվականի մարտը հանել երկու երկրներից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։

«Մինչև տարեվերջ Իրանի և Ռուսաստանի միջև առևտրային տուրքերը կհանվեն»,- ասել է Միրքազեմին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---