Բազրփաշ․ Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին»

Բազրփաշ․ Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին»

PanARMENIAN.Net - Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանը շատ կարևոր նշանակություն ունի ԻԻՀ համար։

«Հայաստանը կարող է շատ առանցքային դերակատարություն ունենալ Հյուսիս-հարավ միջանցքի շրջանակում», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Պաշտոնյայի խոսքով՝ Իրանը համաձայն չէ Ադրբեջանի կողմից շրջանառվող «Զանգեզուրի միջանցքի» հետ։

«Մենք դեմ ենք դրան։ Մեր քաղաքականությունը հիմնվում է Կովկասում խաղաղության վրա, մենք դատապարտում ենք ցանկացած տեսակի արտաքին միջամտություն ու գտնում ենք, որ տարածաշրջանի երկրներն իրենք կկարողանան լավագույն որոշումները կայացնել», - ընդգծել է Բազրփաշը։

Նրա խոսքով՝ Իրանը մշտապես աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը ու կշարունակի աջակցել։

«Այն ենթակռուցվածքները, որ ստեղծվում են երկու երկրների միջև, ուղղված են կայուն խաղաղությանը», - հավելել է իրանցի նախարարը։

Ստորագրվել է Հյուսիս-հարավ ճանապարհի 214․6 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի պայմանագիրը։ ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և «Աբադ Ռահան Պարս» Ինթերնեյշնլ Գրուպ և իրանական «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկության միջև կնքվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Տրանշ 4 շրջանակներում Ագարակից-Վարդանիձոր (մոտ 21կմ) ճանապարհի հիմնանորոգման, Վարդանիձորից մինչև թունելի ելք (մոտ 11կմ) ճանապարհի կառուցման պայմանագիր։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---