ՀՀ-ն և Իրանը կոմիտե կստեղծեն բնակարանաշինության ու դպրոցաշինության ոլորտում

ՀՀ-ն և Իրանը կոմիտե կստեղծեն բնակարանաշինության ու դպրոցաշինության ոլորտում

PanARMENIAN.Net - Իրանը նախատեսում է բնակարանաշինության և դպրոցաշինության ոլորտի իր հարուստ փորձը Հայաստանում ներդնելու համար համատեղ կոմիտե ստեղծել։ Այդ մասին Հյուսիս-hարավ միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության բացման ժամանակ ասել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարին։

«ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել ենք Հայաստանում բնակարանաշինությանն ու դպրոցաշինությանն առնչվող հարցեր։ Այս ոլորտում հարուստ փորձ ունենք, լավ ընկերություններ և, մենք ցանկանում ենք, մասնավորապես, դպրոցաշինության ոլորտում մեր ներդրումն ունենալ»,– նշել է Սաֆարին, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն իրենց համար շատ կարևոր նշանակություն ունի։

Ստորագրվել է Հյուսիս-հարավ ճանապարհի 214․6 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի պայմանագիրը։ ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և իրանական «Աբադ Ռահան Պարս» Ինթերնեյշնլ Գրուպ և «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկության միջև կնքվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Տրանշ 4 շրջանակներում Ագարակից-Վարդանիձոր (մոտ 21կմ) ճանապարհի հիմնանորոգման, Վարդանիձորից մինչև թունելի ելք (մոտ 11կմ) ճանապարհի կառուցման պայմանագիր։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---