Քոչարյան․ Արցախի նախագահը պետք է կողմնորոշվի՝ վերջը ստորագրե՞լ է լուծարման փաստաթուղթը, թե՝ ոչ

Քոչարյան․ Արցախի նախագահը պետք է կողմնորոշվի՝ վերջը ստորագրե՞լ է լուծարման փաստաթուղթը, թե՝ ոչ

PanARMENIAN.Net - ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ասել է՝ Հայաստանն ուզում է, որ Արցախի իշխանությունները պատասխանեն այն հարցերին, որոնց սպասում է արցախահայությունը Հայաստան տեղափոխվելուց հետո։

Քոչարյանն ասել է, որ Արցախի նախագահը պետք է կողմնորոշվի՝ վերջը ստորագրե՞լ է Արցախը լուծարելու փաստաթուղթը, թե՞ ոչ, գրում է Panorama.am-ը։

«Եթե չի ստորագրել՝ ինչո՞ւ է գտնվում Հայաստանում, ինքը պետք է պաշտոնավարեր Արցախում։ Եթե ասում է՝ ուժ չունի, այդ դեպքում հարց է առաջանում՝ արցախահայությունն ինչու լքեց իր բնակավայրերը», - նշել է Քոչարյանը։

Նա հավելել է, որ այդ իշխանությունները մի օր ասում են՝ «ստորագրել ենք», մի օր ասում են՝ «չենք ստարագրել»։

«Մի օր ասում են՝ «այս պաշտոնյաները պետք է պաշտոնյա մնան, մյուսները պետք է չմնան», մեկ էլ ասում է՝ «պետք է գլուխ ջարդենք»։ Ես էլ ասում եմ՝ չէ, պարոն Շահրամանյան, դուք 22 ձայնով նախագահ եք, եկել է ժամանակը գլուխներ փրկելու, գլուխներ ջարդել պետք է չլինի», - ասել է նա։

Քոչարյանը նաև ասել է, որ նոր հանձնաժողով պետք է ստեղծել Սամվել Շահրամանյանի ստորագրությունը քննելու համար, հայտնում է Factor.am-ը։

Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցիներին ասել է, որ Արցախի Հանրապետությունը լուծարված չէ, որ ոչ մի փաստաթղթով հնարավոր չէ լուծարել ժողովրդի կողմից ստեղծված Հանրապետությունը։

«Մարդ կա՞, որ այդ փաստաթուղթը տեսել է, կարդացել է։ Փաստաթղթի հետ կապված ահագին հարցեր կան, որոնք ես այստեղ չեմ կարող ասել»,–ասել է նա։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---