ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎԻՆ ՇՔԱՆՇԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ` ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Այսօր Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, նախկին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովին շքանշան է հանձնվել` Սպիտակի երկրաշարժի հետեւանքների լիկվիդացման գործում ունեցած ականավոր ծառայությունների համար: Շքանշանի հանդիսավոր հանձնումը տեղի է ունեցել Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի 80-ամյակին նվիրված հոբելյանական նիստի ընթացքում: Ն.Ռիժկովը իր պատասխան խոսքում նշել է, որ «Հայաստանի հետ նրան կապում է երկար տարիների բարեկամությունը, որն առաջացել է ամենադժվարին ժամանակներում եւ այդ պատճառով էլ շատ ամուր է»: «Ես հիանում եմ հայ ժողովրդով, որը այսօր էլ շարունակում է ստեղծել ճարտարապետության գլուխ-գործոցներ»,- ասել է ռուսաստանյան պատգամավորը:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---