Բեկնազարյանի «Խաս Փուշ» ֆիլմը կցուցադրվի Նյու Յորքի МоМА թանգարանում![]() 1 նոյեմբերի 2023 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում (МоМА) նոյեմբերի 3-ին առաջին անգամ ցուցադրվելու է հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի «Խաս Փուշ» (1928թ․) ֆիլմը՝ 35 մմ ժապավենային տարբերակով։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը МоМА-ի հետ համագործակցության արդյունքում, ցուցադրության նպատակով թանգարանին է տրամադրել իր արխիվում պահվող ֆիլմի ժապավենը։ «Հատկանշական է այն, որ սա հայկական երկրորդ ֆիլմն է, որ ցուցադրվելու է աշխարհի հեղինակավոր թանգարաններից մեկում։ Առաջինը՝ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.) 4K վերականգնված ֆիլմի նոր 35 մմ ժապավենային տարբերակն էր, որը ցուցադրվել է 2021թ․ հունվարին և վերջինիս մեկ օրինակը պահպանության է հանձնվել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին»,–ասվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի հաղորդագրության մեջ։ «Խաս Փուշ» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 3-ին և 13-ին, ժամը՝ 18:30 МоМА թանգարանի The Roy and Niuta Titus Theater 1 սրահում։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |