Ադրբեջանը հրապարակել է ձերբակալված ևս մեկ արցախցու անուն

Ադրբեջանը հրապարակել է ձերբակալված ևս մեկ արցախցու անուն

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հրապարակել է 2023–ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից գերեվարված ևս մեկ արցախցու անուն՝ Մադաթ Բաբայան։ Նրան ևս, ինչպես և Վագիֆ Խաչատրյանին, մեղադրում են 1992–ին այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության մեջ»։

Նշվում է, որ նրան ձերբակալել են Քարվաճառի շրջանում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը, գրում է Haqqin.az-ը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
---