Գարիկ Գալեյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից․ Նա կլինի տնային կալանքի տակ

Գարիկ Գալեյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից․ Նա կլինի տնային կալանքի տակ

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամ Գարիկ Գալեյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառել տնային կալանքը երկու ամիս ժամկետով համակցված գրավով։

Գրավի չափ է սահմանվել 2 մլն դրամը, հայտնում է Sputnik Արմենիան։

Դատավոր Մասիս Մելքոնյանը նշել է, որ նոյեմբերի 2–ից սկսած Գալեյանը չի կարող լքել իր բնակության վայրը։

«Նա չի կարող իր տանը հյուրընկալել այլ անձանց, բացառությամբ պաշտպաններ Վահան Հովհաննիսյանի և Վահան Գևորգյանի»,– ասել է դատավորը։

Դատական նիստից հետո դատարանի բակում Գագիկ Գալեյանը նշել է, որ իր համար խափանման միջոցի փոխելը անսպասելի էր։

«Ես համոզված եմ, որ ինձ կալանքի տակ էին պահում, որովհետև հանձնում էին Արցախը, որովհետև իրենց, այս երկրում, միայն հերոսածին ծնողներն են խանգարում»,– ասել է նա։

2023 թ. սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Գալեյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։ Գալեյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։ Սեպտեմբերի 9–ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, և Գալեյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը։

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---