Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Երևանը Մոսկվային առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել

Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Երևանը Մոսկվային առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել

PanARMENIAN.Net - Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրին վերաբերող հարցերում: Այդ մասին ասել է Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։

Նա նշել է, որ Մոսկվայից արձագանք դեռ չեն ստացել։

«Այսինքն՝ իրավական առումով մենք կարող ենք ունենալ երկկողմ համաձայնագիր, որը բացառում է միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրին վերաբերող հարցերում։ Մենք դա առաջարկել ենք, արձագանք չենք ստացել, բայց դեռ ժամանակ կա մինչև ուժի մեջ մտնելը և հույս ունեմ, որ պրոգրես կլինի», - ասել է Արշակյանը՝ տեղեկացնելով, որ օրինակ Վաշինգտոնի հետ Երևանը նման համաձայնագիր ստորագրել է։

Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին «Քաղաքացիական պայմանագրի» 60 կողմ ձայնով վավերացրեց Հռոմի ստատուտը։ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարեց, որ ՀՀ կողմից Հռոմի ստատուտի վավերացումը համարում են «բացարձակապես ոչ բարեկամական քայլ»։ Նա նաև տեղեկացրել է, որ Մոսկվան որոշակի առաջարկներ է ներկայացրել Երևանին, «սակայն դատելով իրավիճակից՝ Երևանում կա՛մ դեռ մտածում են դրանց ուղղությամբ, կա՛մ որոշել են մերժել»։ Պաշտոնական Երևանը արձագանքել է Հռոմի ստատուտի վավերացման հարցով ՌԴ-ից ստացված առաջարկներին։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---