ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը 2022–ի համեմատ աճել է ավելի քան 48 տոկոսով 7 նոյեմբերի 2023 - 14:40 AMT PanARMENIAN.Net - 2023 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1 մլն 839 հազար զբոսաշրջիկ, ինչը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ 48.4 տոկոսով ավելի է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, զբոսաշրջիկների ընդհանուր թվի ավելի քան կեսը Ռուսաստանից է՝ 50.7 տոկոս կամ 931,695: Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 10.1 տոկոս կամ 185,082 քաղաքացի, երրորդ տեղում Իրանն է՝ 6.3 տոկոս կամ 116,062 քաղաքացի, Առաջատարների հնգյակում են նաև ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2023 թվականի հունվար-սեպետմբերին Հայաստան է այցելել ադրբեջանցի 13 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատավածի համեմատ 2.6 անգամ ավելի է, հայտնում է Panorama.am-ը։ Հայտնի չէ, թե իրականում այլ երկրի քաղաքացիություն ունեցող քանի ադրբեջանցի է եկել մեր երկիր։ Թուրքիայից ևս զգալի ավելացել է Հայաստան այցելողների քանակը։ Եթե 2022 թվականի հունվար- սեպտեմբերին Հայաստան էր այցելել Թուրքիայի քաղաքացիություն ունեցող 6300 զբոսաշրջիկ, ապա 2023-ին այդ թիվն ավելացել է 43.7%-ով՝ հասնելով 9․5 հազարի։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում |