Փարիզի քաղաքապետը միացել է Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին

Փարիզի քաղաքապետը միացել է Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին

PanARMENIAN.Net - Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն միացել է Ադրբեջանում պահվող 55 հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։

«Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոյի հետ պահանջել ենք ազատ արձակել Ադրբեջանում պահվող 55 հայ քաղբանտարկյալներին»,–ասվում է գրառման մեջ։

Հավաքին մասնակցել է նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
---