Գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կյանքը մազից է կախված. Կինն ահազանգում է

Գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կյանքը մազից է կախված. Կինն ահազանգում է

PanARMENIAN.Net - Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը, որը գերեվարվել էր ադրբեջանցիների կողմից 2020 թ. 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, առողջական լուրջ խնդիրներ ունի։ Այդ մասին ասել է Վիգենի կինը՝ Լինտա Էուլջեքյանը, գրում է «Արևելքը»։

«Վիգենի կյանքը մազից է կախված։ Վիգենի առողջական վիճակը կտրուկ վատացել է»,– ասել է նա։

Լինտան նաև նշել է, որ վերջին շրջանում հազվադեպ են կարողանում կապվել Վիգենի հետ, և այդ ընթացքում պարզ է դառնում, որ առողջական լուրջ խնդիրներ ունի և «հարկավոր է վայրկյան առաջ ազատել նրան Բաքվի բանտից»։

Նա հույս է հայտնել, որ իր խոսքը կհասնի Հայաստանի, Սփյուռքի հասարակություններին, որոնք քայլեր կձեռնարկեն Վիգենի կյանքը փրկելու համար։

Լիբանանահայեր Մարալ Նաջարյանը ու Վիգեն Էուլջեքյանn իրերի հետևից Բերձոր էին մեկնել 2020 թ.նոյեմբերի 11-ին և գերեվարվել ադրբեջանցիների կողմից։ Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել 2021 թ. մարտին, իսկ Վիգեն Էուլջեքյանին Բաքվում դատապարտել են 20 տարվա ազատազրկման՝ ներկայացնելով որպես «գումարի դիմաց կռվող վարձկան»։

 Ուշագրավ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
---