Ադրբեջանի ԱԳՆ–ն «սադրիչ» է որակել ՀՀ–ում Իրանի դեսպանի խոսքերը

Ադրբեջանի ԱԳՆ–ն «սադրիչ» է որակել ՀՀ–ում Իրանի դեսպանի խոսքերը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն «սադրիչ» է որակել Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանիի հայտարարությունները «ՍիվիլՆեթին» հարցազրույցում:

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, մասնավորապես, ասել է. «Միջանցքի մասին պետք է նշեմ, որ միջազգային գրականության մեջ դա նշանակում է հաղորդակցության ուղի, բայց երբ այն առնչվում է Հայաստանին, հատուկ իրավական իմաստ է ստանում։ Նրանք, ովքեր կրկնում են այդ բառը, հատուկ իմաստով են այն օգտագործում, և նրանք իրենց հայտարարությունների հետևում թաքնված մտքեր ունեն»։

«Նման կարծիքները վնասում են Ադրբեջանի և Իրանի հարաբերություններին, որոնք հիմնված են միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի վրա, ինչպես նաև հակասում են Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահի հնչեցրած խոսքերին: Նոյեմբերի 9–ին Տաշքենդում Էբրահիմ Ռայիսին ուրախությամբ նշել է, որ Ադրբեջանը երկար տարիներ անց ապահովել է տարածքային ամբողջականությունը և Ղարաբաղը վերադարձել է Ադրբեջանի կազմ»,- ընդգծել է ԱԳՆ խոսնակը, գրում է Interfax.az-ը։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ Բաքվում ակնկալում են, որ Իրանը կկանխի նման քայլերը, որոնք վնասում են երկկողմ հարաբերություններին, և միջոցներ կձեռնարկի «դեսպանի կողմից արտահայտված կարծիքի կապակցությամբ»։

 Ուշագրավ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
---